կարևոր
529 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-09 12:14
Հասարակություն

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են ԲԿ

Աբովյանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել. վարորդի կինը և անչափահաս երեխան տեղափոխվել են ԲԿ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, Աբովյանի կամրջի մոտ, բախվել են 27-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes C350» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հովիկ Ք․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդներից Հովիկ Ք․-ին, ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 24-ամյա Մարիամ Բ․-ին և նրանց անչափահաս ուղևորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա հետազոտման նպատակով կնոջն ու երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հովիկ Ք․-ն և հիվանդանոց տեղափոխված Մարիամ Բ․-ն ամուսիններ են, իսկ անչափահաս աղջնակը՝ նրանց երեխան։