Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 11-ին, ժամը 08:26-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ГАЗель մակնիշի 2777L (վարորդ՝ 1957 թ. ծնված Ռ. Ռ.) և ВАЗ-2107 մակնիշի 34 AO 994 պետհամարանիշերով (վարորդ՝ 1977 թ. ծնված Լ. Ծ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1997 թ. ծնված Գ. Ո.-ը, 1998 թ. ծնված Թ. Թ.-ը, 1983 թ. ծնված Ռ. Վ.-ը, 1998 թ. ծնված Դ. Մ.-ը, Գ. Գ.-ը, Ս. Գ.-ը և ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1953 թ. ծնված Ս. Ա.-ը հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: