կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 11:31
Հասարակություն

Գազի սակագինն էժանացավ՝ ՀԾԿՀ-ն հաստատեց

Գազի սակագինն էժանացավ՝ ՀԾԿՀ-ն հաստատեց

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երեք հարց:

Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №188Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №189Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №190Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146 700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` P = 257.56 * E, որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

Մյուս որոշմամբ ՀԾԿՀ-ն որոշեց սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ 1) գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը՝ 20.892 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 25.07 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ներկրված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, 2) բաշխված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի բաշխման սակագինը`22455.908 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 26947.089 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Մեկ այլ որոշմամբ էլ հանձնաժողովը սահմանեց «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փոխադրվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի փոխադրման սակագինը: Այն սահմանվեց 9456.277 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 11347.532 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Հաստատվեց գազի սակագնի` 9.3 դրամով իջեցնելը: Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից արդեն բնակիչները գազի 1 խորանարդ մետրի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն 146, 700 դրամ ։