կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 17:44
Հասարակություն

Գազի սակագինը սպառողի համար կմնա անփոփոխ

Գազի սակագինը սպառողի համար կմնա անփոփոխ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլերի` Երևան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանում գազի գինը կնվազի` կազմելով 165 դոլար` խորանարդ մետրի դիմաց: Մինչև վերջերս վճարվում էր 190 դոլար:

 

Տեղեկացրել էինք նաև, որ սովորական սպառողի համար գազի գինը չի իջնի: Գնի նվազման միակ դրական կողմն այն է, որ սակագինը սպառողի համար չի բարձրանա: «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ գազի սակագինը կմնա անփոփոխ:

 

«Տարեսկզբից մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ, դոլարի փոխարժեքի տատանման հետ կապված, մեր ընկերությունը վնասներ է կրում: Գործող սակագնի հիմքում ընկած էր 416 դրամ-դոլար հարաբերակցությունը, իսկ ԿԲ այսօրվա հրապարակած թիվը տարբերվում է նախորդից»,- նշեց մամուլի խոսնակը` հավելելով. «Ձեռք է բերվել նախագահների մակարդակով պայմանավորվածություն` գնահատել մեր ֆինանսատնտեսական վիճակը, դրա արդյունքում հնարավոր է սակագնի վերանայման հայտով չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ գազի սակագինը սպառողի համար կմնա անփոփոխ»: