Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Ռուսաստանի տնտեսությանը ներկայումս մոտ մեկ միլիոն ՏՏ մասնագետ է հարկավոր, արդյունաբերությունը կադրերի պակաս է զգում․ ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։
«ՏՏ ոլորտի մասնագետների համար երկրների միջեւ պայքարը գնալով սրվում է, պետք է ազնվորեն խոստովանենք, որ հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկով մեր ՏՏ ոլորտի մասնագետների մի մասը, այդ թվում՝ երիտասարդներ, արտերկիր են մեկնել։ Ընդ որում՝ պետք է նշել, որ արդեն հակառակ գործընթաց է արձանագրվում»,- ասել է Տուրչակը Դաշնային խորհրդին կից թվային տնտեսության զարգացման խորհրդի նիստում:
«Ոլորտը շարունակում է կադրերի պակաս զգալ: Մեր ՏՏ մասնագետների թիվը նախորդ տարի 1.7 միլիոն մարդ էր։ Փորձագետներն ասում են, որ մեր տնտեսությանը առնվազն մեկ միլիոն մարդ է հարկավոր»,- հավելել է նա։