|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տղայի վիճակի` փոքր-ինչ կայունացումից հետո վիրահատել էին նաև ողնաշարը, այնուհետև` կրկին լյարդը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ տղայի վիճակը փոքր-ինչ բարելավվել է:
«Հիմա արդեն կարող ենք ասել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Եթե նախկինում Հովհաննեսի վիճակը ծանր կայուն էր, հիմա արդեն միջին ծանրության է: Ողնաշարի կարերը քանդել ենք, փորձում ենք նստեցնել, բայց ոչ` կանգնեցնել, քանի որ վերջույթների ֆունկցիան խանգարված է: Ինչ վերաբերում է լյարդին և թոքին, դրանք էլ են նորմալ գործում: Կարելի է ասել` տղան վերականգնողական փուլում է գտնվում»,- ասաց բժիշկը: