|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը, ըստ բժիշկների, կայուն է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ արդեն կարող են ասել` աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում:
«Նրանք շարունական խնամք են ստանում, և դեռ երկու ամիս պետք է նույն կերպ շարունակենք: Փոքր չափաբաժիններով, բայց երեխաները սնվում են, նրանք կերակրվում են հատուկ ձևերով և մի փոքր վերականգնել են իրենց քաշը»,- ասաց Մազմանյանը:
Հիշեցնենք, որ երեխաներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Հնգյակից 3-ը` երկու աղջիկը և տղան, մահացել են: