|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ-ից:
Yerkir.am-ի հետ զրույցում Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանը նշեց, որ գնդակը վնասել է զինծառայողի ձեռքն ու մեջքը: «Բժիշկներն ասել են` Մայրանյանը վիրահատության կարիք ունի, և հիմա նրան արդեն իսկ Երևան են տեղափոխում»,-ասաց Մարգարյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի` աղջիկ ու տղա: Ըստ գյուղապետի տեղակալի` Մայրանյանն էր աշխատում և տունը պահում.«Ծնողներն էլ իրենց հետ են ապրում` մեծ մարդիկ են` 70-ն անց, չեն աշխատում»: