Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները:
Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ:
Առանձնակի կարեւորվեց առողջապահական հաստատությունների վճարովի ծառայությունների իրականացման եւ դրանցից գոյացած ֆինանսական միջոցների, բյուջեների նախագծերի մեջ փոփոխություններ կատարելու, օպտիմալացման եւ այլ հարցերի լուծումը: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը հանձնարարական ստացավ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել բժշկական հաստատությունների՝ կորպորատիվ կառավարմանն անցնելու վերաբերյալ:
Վերլուծելով Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատանքը, մարզպետը վարչության պետին հանձնարարեց հստակեցնել դպրոցների բյուջեների պլանավորման, տարիֆիկացիաների կազմման մեխանիզմը, որպեսզի դպրոցները չբախվեն տույժ-տուգանքների վճարման անհարկի դժվարություններին:
Աղբահանության վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը տեղեկատվություն ստացավ փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանից: Նշվեց, որ համայնքներում ընթանում են աղբահանության եւ սանիտարական մաքրման համար պայմանագրերի կնքման աշխատանքները, հաստատվում են ծառայությունների մատուցման համար սահմանված սակագները: Մարզում, ընդհանուր առմամբ, գործելու է 11 աղբավայր: