|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2016թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեակատարողական հիմնարկներում և այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն: Ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել է 17 հաղորդում և բերվել է 28 միջնորդություն, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ և իրենց պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Ընդ որում` դատախազության ստուգումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կատարված ստուգումների արդյունքներով հարուցվել է 6 քրեական գործ: