Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող 029 համարի տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին, այնուհետև՝ «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.). ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նախնական տվյալներով կա 7 տուժած: Տրոլեյբուսի 11 ուղևորից 3-ին փրկարարները պատգարակով տեղափոխել են «Հերացի» 1-ին համալսարանական հիվանդանոց, 4-ը հոսպիտալացվել է տեղի ուժերով, մեկը հրաժարվել է առաջին բուժօգնությունից, ում տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, իսկ մյուս 3-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Ա. Թ.-ը (ծնված 1969 թ.), Ս. Ն.-ը (ծնված 1951 թ.), Զ. Ե.-ը (ծնված 1945 թ.), Ե. Ի.-ը (ծնված 1951 թ.), Ա. Գ.-ը (ծնված 1988 թ.) և Ս. Ա.-ը (ծնված 1996 թ.): Բժիշկները Ա. Գ.-ի և Ս. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
«Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Մ. Ն.-ը (ծնված 1950 թ.), Ա. Մ.-ը (ծնված 1957 թ.) և Ա. Ս.-ը (ծնված 1950 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները կատարել են սահմանազատման աշխատանքներ և դուրս բերել տուժածներին: