Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ֆրանսիայի հայ համայնքն ակտիվ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղությամբ. տեղեկացնում է Yerkirmedia-ն:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ նախատեսում են ընդլայնել Արցախի շուրջ համախմբված միջազգային գործիչների թիվը:
«Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք: Սա շատ կարևոր նշանակություն ունի: Պետք է այնպես անել, որ նման օրինակները շատ լինեն: Երբ ունենանք Ֆրանսիայի 20-25 քաղաք, որ համագործակցության համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել: Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը նկատեց, որ Ֆրանսիայում շատ լավ տեղյակ են ղարաբաղյան խնդրից: Իրենք գիտեն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն հաստատել, գիտեն, որ Ադրբեջանն է ուզում զենքով խնդիրը լուծել:
«Հեռու չէ այն օրը, որ որոշում լինի արցախյան հարցի հետ կապված: 1994-ից ի վեր այսպիսի վիճակն անընդունելի է ժողովուրդների համար»,- հավելեց նա: