Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ․ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։
Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին:
«Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, որը Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»,- ասել է դիվանագետը:
«Ազատության» հստակեցնող հարցին՝ հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում, Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։