|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Անհրաժեշտություն է առաջացել իրականցնել Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Ոռոգման համակարգերի անխափան շահագործումը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը: Կառավարությունը հաստատել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ընդգրկված դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ: