Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 62 միլիոն 625հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ Լոռու, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Տավուշի մարզերում անհրաժեշտություն է առաջացել իրականցնել նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքում՝ Սարահարթի պոմպակայանը տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության կողմից շահագործվել է մինչև 2004թ-ը:
Ներկայումս այն գտնվում է թալանված վիճակում: Անհրաժեշտ է վերականգնել/վերակառուցել էլեկտրական ենթակայանը, պոմպակայանի շենքը, մոտեցնող ջրանցքը, ավազանը, ինչպես նաև ձեռք բերել պոմպեր /ագրեգատ և շարժիչ/, այլ սարքավորումներ: Պոմպակայանը հնարավորություն կտա ոռոգել իշխման տակ ընկած շուրջ 60 հա հողատարածք: Աանհրաժեշտ է իրականացնել նախագծանախահաշվային աշխատանքներ:
ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքում՝ Սարահարթի պոմպակայանը տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության կողմից շահագործվել է մինչև 2004թ-ը: Ներկայումս այն գտնվում է թալանված վիճակում: Անհրաժեշտ է վերականգնել/վերակառուցել էլեկտրական ենթակայանը, պոմպակայանի շենքը, մոտեցնող ջրանցքը, ավազանը, ինչպես նաև ձեռք բերել պոմպեր /ագրեգատ և շարժիչ/, այլ սարքավորումներ: Պոմպակայանը հնարավորություն կտա ոռոգել իշխման տակ ընկած շուրջ 60 հա հողատարածք: Աանհրաժեշտ է իրականացնել նախագծանախահաշվային աշխատանքներ:

Նախագծի նպատակն է` ապահովել ոռոգման համակարգերի անխափան շահագործումը, որը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը: