|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը ներկա է եղել Հայաստանի բոլոր նախագահների օրոք կազմակերպված բոլոր այն համաժողովներին, որոնք նվիրված էին Հայաստան-Սփյուռք կապերին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա դրական գնահատեց այդ համաժողովները, որոնց մասնակցում են Սփյուռքից հարյուրավոր հայորդիներ, եւ նրանց հետ ոչ միայն մարդկային, այլ նաև գործնական հանդիպումներ են կայանում:
Հարութ Սասունյանը տարիներ շարունակ մշակել է մի ծրագիր, որը ներկայացրել է համաժողովի ընթացքում: Նա նշեց, որ, իր պատկերացմամբ, կա հայության երեք մաս` Հայաստանի Հանրապետություն, Արցախ և Սփյուռք: Հայաստանն ու Արցախն ունեն իրենց վարչական կառույցները, կառավարման մարմինները, իսկ Սփյուռքը` ոչ:
Հարութ Սասունյանի համոզմամբ` Սփյուռքի բոլոր անջատ միավորները պետք է բերել մեկ հարկի տակ, ստեղծել Սփյուռքի մի կառույց, որը կձևավորվի դեմոկրատական ընտրությունենրի միջոցով` «մեկ հայ` մեկ քվե» սկզբունքով:
«Եթե ընտրական նման գործընթաց անցկացվի աշխարհի բոլոր հայաշատ կառույցներում, ապա կունենանք միասնական կառույցներ ու ղեկավարներ, որոնք ներկայացված կլինեն ամեն տեղ, ի զորու կլինեն խոսել Սփյուռքի անունից և Հայաստանի ու Արցախի ղեկավարության հետ միասին կորոշեն հայ ժողովրդի ու Սփյուռքի բոլոր հրատապ հարցերը: Սփյուռքը ընտրում է իր ղեկավարին, և դրա հետ Հայաստանի ղեկավարությունը կապ չի ունենալու»,- ասաց Հարութ Սասունյանը: