Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիս է հրավիրել:Նա նշել է, որ թեև քսանյակի գագաթաժողովը առաջին հերթին տնտեսական բնույթի գագաթաժողով է, և հիմնական թեման համաշխարհային տնտեսության զարգացումն է, սակայն առաջանում են բազամթիվ քաղաքական բնույթի հարցեր: Գագաթաժողովի ընթացքում քննարկել են համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական սկզբունքների պահպաման հարցը: Խոսվել է փողերի լվացման, հարկերից խուսափելու, ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչպես նաև զգայուն թեմայի` կլիմայի փոփոխության մասին: Ընդհանուր առմամբ, Պուտինը դրական է գնահատել գագաթաժողովի աշխատանքը:
Հարցին, թ ե արդյո՞ք Ռուսաստանի տնտեսությունը կաճի, այն դեպքում, եթե նրա դեմ կիրառվում են պատժամիջոցներ, և կան ոչ բարենպաստ արտաքին ճնշումներ, Պուտինը նշել է.
«Ոչ բարենպաստ գործընթացներ մենք չենք տեսնում: Ասեմ այսպես` մենք ընդհանրապես չենք տեսնում ոչ բարենպաստ տենդենցներ: Կարող են լինել ինչ-որ գործոններ, ինչպիսիք օրինակ ոչ լեգիտիմ սահմանափակումներն են ՌԴ դեմ, սակայն մենք հանդես ենք գալիս ազատ առևտրի, սահմանափակումների վերացման դիրքերից: Մենք տնտեսության աճ ունենք, այն ակնհայտ է, մայիսին տնտեսության աճը եղել է 3,1 տոկոս»,- ասել է ՌԴ նախագահը: