|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Համբուրգում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը: Պուտինն ու Թրամփը առաջին անգամ են հանդիպում երես առ երես:
Ամբողջ աշխարհը ուշադիր հետևում է այս պաշտոնական հանդիպմանը: Բանակցություններին մասնակցում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը:
Ողջունելով իր ռուս կոլեգային, Թրամփը հայտարարել է, որ ուրախ է հանդիպման համար, իսկ Համբորգում մեկնարկած բանակցությունները միայն երկխոսության սկիզբն են:
«Պատիվ է` այստեղ լինել, ձեզ հետ»,- Պուտինին ասել է ԱՄՆ նախագահը:
Պուտինը նշել է, որ նախատեսում է Թրամփի հետ քննարկել երկկողմ հարաբերությւոնների ամենասուր հարցերը:
«Հույս ունեմ, որ, ինչպես դուք ասացիք, այս հանդիպումը դրական արդյունք կբերի»,- ասել է Պուտինը: