|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով գուժում է նվիրյալ դաշնակցական Շաղիկ Մարուխյանի մահը:
Ընկերուհի Շաղիկը մանկության տարիներին ապրել է Լիբանանում, Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա հաստատվել Երևանում:
Հավատարիմ հոր և Դաշնակցության մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխյանը մշտապես եղել է անկախ Հայաստանի զինվորը: Արցախում, Հայ Օգնության Միության բարեսիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության օրգան «Երկիր» պաշտոնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամում իր կատարած աշխատանքներով ու մեծածավալ ծրագրերով Շաղիկ Մարուխյանը նպաստել է հայոց նորանկախ պետականության կայացմանն ու զարգացմանը:
Շաղիկ Մարուխյանի թողած լուսավոր և օրինակելի հետագիծը պատմությանը փոխանցող շարադրանքը դեռ կստեղծվի, իսկ նրա պայծառ անունը հավերժ կհիշվի սերունդների կողմից:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
03.10.2022 թ.