կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 11:19
Հասարակություն

Ուսուցիչների թափուր տեղի համար ատեստավորումը հիմնավորված է. ԿԳ նախարար

Ուսուցիչների թափուր տեղի համար ատեստավորումը հիմնավորված է. ԿԳ նախարար

2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետքրքրվեց, թե առարկայական չափորոշիչների փոփոխմանն ուղղված ինչ է արվել: Նա նաև հարցրեց, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ է ունենալ ազգային կրթակարգ, որը նախկինում ունեցել են, սակայն «Հանրակրթության մասին» օրենքով միայն որոշ դրույթներ մտան օրենքի մեջ: Պատգամավորը նշեց նաև, որ մանկավարժները ուսուցչի թափուր տեղի ատեստավորման հարցեր են բարձրացնում,  և հետաքրքրվեց, թե անհրաժեշտություն չկա՞ կարգը փոխելու և համապատասխանեցնելու արդի չափանիշներին: Պատգամավորը հարցրեց 2,8 մլրդ արտադպրոցական ծախսերի մասին և փաստեց՝ նշված է` 1 ,9%-ով աճել է, ինչի՞ հիման վրա:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ չափորոշիչների փոփոխությունը նախատեսվել էր Համաշխարհային բանկի օգնությամբ. ավագ դպրոցի կրթակարգի անցումին զուգահեռ` պետք է անցնեին նաև առարկայական չափորոշիչների փոփոխմանը: «Բայց տեսանք, որ հնարավոր չէ առաձին սեգմենտ անել և հետո անցնել մեխանիկականի, այսինքն՝ չհասկանալով կրթական համակարգի ուղղությունները, դժվար է առարկայական չափորոշիչներ մուտք անել»,- ասաց նախարարը և նշեց, որ հենց դրա համար էլ կանգնեցրել են գործընթացը, որ անցնեն ազգային կրթակարգին:

Ըստ նրա` դպրոցներում այսօր որ առարկան ուժեղ է, այդտեղ ուժեղ լոբբինգ են անում, և դա էլ մասնագիտացման ընտրության ժամանակ կարևորվում է՝ հաշվի չառնելով պահանջները: «Դրա համար մենք պետք է ՀՀ կրթական համակարգը բերենք ընդհանուր տեսքի: Հասկանալի է, որ ցանկացած երկրի կրթական համակարգը հիմնական զենքն է, որն օգնում է երկրի հիմնական ուղղվածության շարունակությանը, ինչպես օրինակ՝ ատոմակայանը պահել, բնական գիտությունը, երկիր, պաշտպանություն: Աայս պարտականությունները պետք է դրվեն կրթական հիմքում»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ երբ այդ համակարգն ամբողջանա, դրանից հետո առարկայական չափորոշիչներին կանդրադառանան:

Ըստ նրա` արդեն հստակեցվել է, որ վերջին երկու դասարաններում երեխաները ոչ թե նույն կրթական կուրսը կանեցնեն, այլ այն հիմքը կդրվի, որը կուղեկցի նրանց կյանքի ընթացքում:

Ուսուցիչների թափուր տեղի համար ատեստավորումն, ըստ նախարարի, հիմնավորված է, և դպրոցների մեխանիզմների հետ էլ համապատասխանացվել է: Իսկ 2,8 մլրդի հավելյալ գումարն ուղղվել է պատանի երկրապահին, սկաուտական շարժմանը, սպորտային շարժումներին: