կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 18:05
Աշխարհ

Սիրիայում հիմնավորված ահաբեկիչները մտածում են էքսպանսիայի ակտիվացման մասին. Պուտին

Սիրիայում հիմնավորված ահաբեկիչները մտածում են էքսպանսիայի ակտիվացման մասին. Պուտին

Կրեմլում սպաներին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարել է, որ Սիրիայում հիմնավորված ահաբեկիչները պլացդարմ են նախապատրաստում էքսպանսիայի ակտիվացման համար. հայտնում է РИА Новости-ն:

«Սիրիայում և Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներում պլացդարմ հիմնած ահաբեկիչները շարունակում են էքսպանսիան, մի շարք տարածաշրջաններ ապակայունացնելու նոր պլաններ են կազմել։ Նրանք տարբեր երկրներից հավաքագրել ու շարունակում են հավաքագրել բազմաթիվ զինյալների, այդ թվում` ցավոք, և\' Ռուսաստանից, և\' ԱՊՀ տարածքից»,- ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում գործողություն է սկսել` որպես կանխարգելիչ միջոց: