Էրդողանի կուսակցության փոխնախագահներից մեկը զինված հարձակման հետևանքով մահացել է
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Լիջե շրջանի փոխնախագահ Օրհան Մերջանը ենթարկվել է զինված հարձակման, որի հետևանքով մահացել է։ Ըստ Demokrathaber-ի՝ նա հարձակման է ենթարկվել Դիարբեքիրում՝ իր տան դիմաց։
Հարձակումն իրականացնողների ինքնությունը մնում է անհայտ։