|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։
Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։
Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում