|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Պարույր Հայրիկյանին հիվանդանոց այցելած գործիչները պատմում են, որ մի քանի զավեշտալի էպիզոդ է եղել. գրում է «Հրապարակը»:
Մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով Հայրիկյանին, ձեռքը դրել է ուսին ու հարցրել. «Պարույր, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ»: Երբ Հայրիկյանը տնքացել է, Հովհաննիսյանը շրջվել է ներկաների կողմն ու ասել. «Կարծում եմ` ինքնազգացողության խնդիր չէ, ինքնակայացման խնդիր է»:
Ավելի ուշ Հայրիկյանին այցի գնացած վարչապետը մտնելով ասել է. «Պարույր, 2 լուր ունեմ, մեկը` լավ, մյուսը` շատ լավ»: Երբ Հայրիկյանը հետաքրքրությունից բացել է աչքերը, Սարգսյանն ասել է. «Լավ լուրն այն է, որ դու արագ ապաքինվում ես, իսկ շատ լավ լուրն այն է, որ CNN-ն ամբողջ օրը քեզ է ցույց տալիս»: