կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-30 11:00
Քաղաքական

Զավեշտալի դեպք` ԱԺ-ում

Զավեշտալի դեպք` ԱԺ-ում

Երեկ զավեշտալի դեպք է գրանցվել ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սևագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում և տրամաբանական սխալներ։ Հանձնաժողովի անդամները քննարկման սկզբում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանի ուշադրությունը հրավիրել են այն փաստին, որ նախագծի հետ ինչ-որ բան այնպես չէ. գրում է «ՀԺ»-ն:

 

Սակայն կառավարության ներկայացուցիչը վստահաբար պնդել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը բարելավվել է և ստացել այն տեսքը, որ պիտի ունենար։ Արդյունքում, նրան հաջողվել է համոզել հանձնաժողովի անդամներին, որ «կողմ» քվեարկեն, և երեք ԲՀԿ-ական և մեկ ՀՀԿ–ական պատգամավորներ «կողմ» են քվեարկել։ Ավելի ուշ, սակայն, չգիտես ինչպես, կառավարությունում պարզել են, որ սխալ թուղթ են ուղարկել ԱԺ, և կանգնել են փաստի առջև։ Ըստ կանոնակարգի` ընդունված նախագիծը պետք է ընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ, սակայն կստացվի, որ ինչ-որ մի սևագիր օրենքի ուժ պիտի ստանա։ Այժմ կառավարության և ԱԺ մասնագետները քննարկում են, թե ինչպես դուրս գան այս իրավիճակից:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։