կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 08:59
Քաղաքական

ԱԺ-ում, ատամները սրած, սպասում են կառավարության ծրագրին. «Հրապարակ»

ԱԺ-ում, ատամները սրած, սպասում են կառավարության ծրագրին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթվանից թեժ խորհրդարանական օրեր են սպասվում, ազգընտիրները մինչեւ հուլիսի կեսը քրտնաջան կաշխատեն։

Կառավարության ծրագիրը դեռ ԱԺ չի հասել, բայց ատամները սրած սպասում են թե ընդդիմադիրները, թե իշխող ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։

Ծրագիրը կքննարկվի եկող շաբաթ, արտահերթ նիստում՝ հունիսի 19-ին կամ 21-ին։ Իսկ հուլիսի 6-ին ԱԺ-ում երկրորդ արտահերթում կքննարկվի կառավարության 2016թ․ կատարողականը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում