|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից: Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի որ անցյալում նա նման հրավերները մերժել է, սակայն ՔՊ-ականների պնդմամբ հրավերն ուղարկվել է։ Իսկ լսումները կլինեն «ՀՀ-ում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։