|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Լրագրողները նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից հետաքրքվեցին` ինչպե՞ս է վերաբերվում Տարոն Մարգարյանի աշխատանքին, և որո՞նք են Երևանի խնդիրները:
Ըստ Զախարյանի` փոփոխություններ արդեն իսկ կան: «Ես ուրախ եմ, որ Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի քաղաքապետ, որովհետև ավելի շատ, քան Տարոն Մարգարյանը, ոչ ոք չի տիրապետում իրավիճակին և չգիտի քաղաքի հոգսերը ավելի լավ, քան Տարոն Մարգարյանը»,- հայտարարեց նա:
Զախարյանը համոզմունք հայտնեց, որ նորընտիր ավագանու հետ Մարգարյանը կանի ամեն ինչ, որպեսզի երևանցիներին հուզող հարցերը և Երևան քաղաքի խնդիրները ստանան համապատասխան լուծումներ: «Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` ի՞նչ է բարեփոխվել հիմա Երևանում, որ նրա օրոք չէր եղել, Զախարյանն արձագանքեց. «Քաղաքն ավելի գեղեցիկ ու բարեկարգ է, քան նախկինում, բայց առաջին խնդիրը, որ կա և պետք է լուծվի ստորգետնյա կոմունիկացիաների, ճանապարհների և տրանսպորտի խնդիրներն են»:
Սակայն նա դա Մարգարյանի բացթողումը չհամարեց: «Բավականին աշխատանքներ կատարվում են, և իմ ցանկությունն ու առաջարկությունը կլինի, որպեսզի դրանք լինեն նոր ավագանու կարևորագույն հարցերից մեկը»,- ասաց Զախարյանը: