|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ իրավապահները վնասազերծել են Կրատովոյի մարդասպան-հրաձիգին, ով երեկ կրակել էր անցորդների ուղղությամբ, սպանելով չորս մարդու: Վնասազերծող աշխատակիցները պետական պարգևներ կստանան: Վնասազերծման գործողությունների արդյունքում թեթև վիրավորում են ստացել իրավապահ մարմինների չորս աշխատակիցներ:
Երեկ 1967 թ ծնված տղամարդը, ում հարևանները լռակյաց էին համարում, կրակ է բացել անցորդների վրա իր տան պատուհանից, որից հետո ժամեր շարունակ հակահարվածներ էր հասցնում իրավապահներին, նետելով նռնակներ: Փոխհրաձգության արդյունքում նրա տունը սկսել է այրվել, սակայն նրան հաջողվել է փախչել մոտակա անտառը: Կեսգիշերից հետո հնարավոր էեղել վնասազերծել նրան: Մարդասպան հրաձիգը Իգոր Զենկովն է, ով նախկինում աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում: