|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Արթուր Խաչատրյանին Շիրակի մարզպետ նշանակելու մասին որոշումը: Կառավարությունն ընդունեց որոշումը: Կարեն Կարապետյանը շնորհավորեց նոր մարզպետին` ցանկանալով արդյունավետ աշխատանք:
«Պարո'ն Խաչատրյան, ունենալով տարածքային կառավարման ոլորտում աշխատելու փորձ և առօրյա շփվելով այն մշակույթի ու կանոնների հետ, որ ուզում ենք մարզպետարաններում կիրառել, հույս ունենք, որ շատ արագ կկանոնակարգեք այդ աշխատանքները»,- ասաց վարչապետը: