|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Փարիզում սկսվելու է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դատավարությունը, որին մեղադրում են Փարիզի քաղաքապետ լինելու տարիներին իր կուսակիցների համար կեղծ աշխատատեղեր բացելու մեջ:
Մեղադրողը պնդում է, որ դրա նպատակը եղել է նախագահական ընտրություններին «պատշաճ» պատրաստվելը, նաեւ այդպիսով Շիրակն իր կուսակցությանը պետբյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել:
78-ամյա նախկին նախագահը, որն անձեռնմխելիությունից զրկվել է 2007-ին պաշտոնաթող լինելուց հետո, կտրականապես հերքում է իրենց ներկայացված մեղադրանքները. տեղեկացնում է France 24-ը:
Փաստաբանի խնդրանքով Շիրակն առաջին օրը ներկա չի լինի դատարանում, սակայն երկրորդ օրը կներկայանա` ցուցմունքներ տալու համար:
Նման իրավախախտումների համար, ըստ գործող օրենքի, նախատեսվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ 150 հազար եվրոյի տուգանք: