կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-03 15:57
Հասարակություն

Հունիսի 4-ին «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում կանցկացվի հեծանվավազք

Հունիսի 4-ին «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում կանցկացվի հեծանվավազք

Հունիսի 4-ին՝ ժամը 10.00, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակից կմեկնարկի «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում անցկացվող հեծանվավազքը։ Հեծանվաարշավը, որին կմասնակցեն բուհի ռեկտորը, ուսանողներ, դասախոսներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներ, կընթանա մինչև Էջմիածին։ Նշենք, որ «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք մարզական միջոցառումներ, որոնց նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն է։ Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից։