Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակածխախոտային պայքարի ընտրված միջոցները ճիշտ չեն. կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա այսօր լրագրողներին ասաց, որ ծխախոտն արգելելու դեմ մարդկանց սուր մեկնաբանություններն ու գնահատականները վերաբերում են ոչ թե պայքարին, այլ նախարարի համապատասխան մեկնաբանություններին:
«Ռեֆորմ իրականացնելիս այնպես պետք է անել, որ հասարակությունը ևս դառնա ռեֆորմի մասնակից և նպաստի ռեֆորմի կայացմանը: Մենք ռեֆորմի մեկնարկն արեցինք այնպես, որ հասարակությունը ոչ միայն չցանկացավ միանալ, այլև նարդայնությունից անգամ չծխողները սկսեցին ծխել` հակադրվելով առողջապահության նախարարի անհեթեթ արտահայություններին»,- ասաց Պիպոյանը:
Նրա կարծիքով` սա ոչ թե ծխախոտի դեմ պայքար է, այլ` անձերի դեմ ուղղված պայքար: «Ծխախոտի դեմ պայքարի մեկնարկն այնպես տրվեց, որ տպավորություն է` ոչ թե պայքարում ենք ծխախոտի դեմ, այլ` ծխողի»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Ըստ նրա` ծխախոտի թանկացումը և հասարակական վայրերում ծխելն արգելելը կհանգեցնի հակառակ ազդեցության, և ավելի շատ մարդիկ կսկսեն ծխել:
Yerkir.am-ի հարցին` եթե նախարարի առաջարկած միջոցները վատն են, ապա ո՞րն է պայքարի ճիշտ ձևը, նա ի՞նչ է առաջարկում, Պիպոյանը պատասխանեց, որ նախ կցանկանար, որ մեր առողջապահության համակարգը լիներ ազնիվ և խոսոտովաներ, որ տարիներ շարունակ ինքը ոչինչ չի արել:
«Մենք տարիներ շարունակ ոչ մի բան չենք արել ծխելու դեմ պայքարի համար, հիմա գնում ենք ամենակտրուկ քայլին: Ես կարող եմ բերել օրինակներից մեկը: Եթե սրճարանը նախատեսված է ծխողների համար, պայմանական 300 հազար տուրք վճարի պետությանը: Այս սրճարան թող մտնեն միայն նրանք, ովքեր ծխում են: Այսինքն` պայքարի միջոցներից մեկը լինի` առանձին սրճարաններ ծխողների և առանձին` չծխողների համար»,- ասաց նա:
Այլապես, Պիպոյանի կարծիքով, ստացվում է, որ ոչ թե ծխելու դեմ ենք պայքար մղում, այլ լրիվ այլ նպատակներ հետապնդում, օրինակ` էլեկտրոնային ծխախոտի վաճառքը խթանելը: