կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 14:11
Քաղաքական

Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում հանդես կգա որպես ՀՀ ներկայացուցիչ

Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ-ում հանդես կգա որպես ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում որոշում կայացրեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին լիազորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ հարաբերություններում հանդես գալու որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։ Կառավարության որոշման համաձայն՝ ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում, սակայն ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` մայիսի 17-ին Գևորգ Կոստանյանն ազատվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: