| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցերն են: Նշենք, որ ներկայացված բոլոր նախագծերն էլ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին ձայների` 93 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների` 96 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների` 97 կողմ, 0 դեմ,0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և ներկայացված կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով կառավարությունն առաջարկում է նախարարների թիվը դարձնել 18, ապա այս նախագծին դեմ քվեարկեց «Ելք» դաշինքը, ձեռնպահ` «Ծառուկյան» դաշինքը: Այդուհանդերձ, նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների` 61 կողմ, 10 դեմ, 26 ձեռնպահ հարաբերակցությամբ: