|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության հարցին:
Փաշինյանը նշեց, որ, օրենքի համաձայն, կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-ը:
«Մենք կգնանք այդ ճանապարհով. կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մենք մինչև վերջին դետալը չենք քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը: Մեկ բան ակնհայտ է` նախարարությունների թիվը կկրճատվի, ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնցից 12-ը՝ չզեկուցվող: