|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են լուրերը, որ հունվարից հետո սպասվելու է կառավարության օպտիմալացում` նախարարությունների կրճատում:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ կառավարման համակարգի արդյունավետության խնդիր կա՝ ամենապրիմիտիվ խնդիր լուծելու համար ստիպված են լինում շատ երկար սպասել՝ մինչև բոլոր տեղերով անցնի հարցումը: «Մենք ոչ թե կրճատելու, այլ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան ունենք դրա կարիքը, պետք է շոշափելիորեն կրճատվի նախարարությունների թիվը: Սակայն սա չի նշանակում, որ փակ աչքերով, ֆանատիկորեն պետք է բոլորին կրճատենք, ոչ, պետք է ամեն ինչ հավասարակշռված լինի: Մեր ցանկացած գործողություն պետք է ուղղված լինի խնդիրներ լուծելուն, ոչ թե խնդիրներ առաջացնելուն»,- ասաց նա: