Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է օրենքների փաթեթ, որը նախատեսում է սահմանել կառավարության նախարարությունների թիվը: Ըստ ներկայացված ամփոփաթերթի, նախատեսվում է նախարարությւոնների թիվը 17-ից հասցնել 12-ի: Բնապահպանության նախարարությունը վերանվանվում է շրջակա միջավայրի պահպանության նախարարություն, ևս մեկ նոր նախարարություն է հայտնվում` բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Սպորտը, մշակույթը ներառվում են կրթության և գիտության նախարարության մեջ:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա ըստ նախագծի, Սփյուռքի նախարարությունը միացման ձևով վերակազմակերպվում է` միացնելով Վարչապետի աշխատակազմին՝ Վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որի նպատակներն ու խնդիրներն են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը, Վարչապետի կողմից սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման գործառույթների և դրա շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքների կատարման աջակցությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին վերապահվում է վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը (այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով), որի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը: