Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:
Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):
Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան:Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են:Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով: