կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 21:19
Քաղաքական

Նրանք վերանշանակվեցին

Նրանք վերանշանակվեցին
Նախագահ Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել: Այսպես իրենց պաշտոններում վերանշանակվել են Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը,  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: