Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին որոշում: Պետական մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը մշակված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:
2017-2020թթ. մասնավորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից են` «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ն, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ-ն, «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Համո Բեկնազարյանի անցան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն. «Երևանի ջրամատակարարման ուզեմաս» ԲԲԸ-ն, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն » ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» և այլն: