կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 09:48
Մշակույթ

Կառավարությունը հետ է պահանջում «Հայֆիլմ» կինոստուդիան.«Հայկական ժամանակ»

Կառավարությունը հետ է պահանջում «Հայֆիլմ» կինոստուդիան.«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց, որովհետեւ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։

Հիշեցնենք, որ սեփականատերն էին Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը։ Նախորդ տասը տարիների ընթացքում չեն կատարվել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։ Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը։