կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 16:33
Մշակույթ

«Հայֆիլմ»-ն անցավ պետությանը

«Հայֆիլմ»-ն անցավ պետությանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց` փոփոխություն կատարել գործադիրի` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

«ՀՀ-ն` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 000 000 ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց ՀՀ սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը»,- ասված է կառավարության ներկայացրած փաստաթղթում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները լինեն թափանցիկ: