կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 12:50
Հասարակություն

Ոստիկանությունը` Էջմիածնում կանխված սպանության մասին. լուսանկարներ

Ոստիկանությունը` Էջմիածնում կանխված սպանության մասին. լուսանկարներ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։
Քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը: Մահափորձի արդյունքում հայտնի հեղինակությունները չեն տուժել: