Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս պահին Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ –ի օրհնությամբ հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն Մայր Տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը:
Հիշեցնենք, որ երեկ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն: Նրանք պահանջել էի ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները, օրինակ՝ Սուրբ Գեղարդը, քանի որ նրանք պնդում էին, որ այն վաճառվել է:
Ավելի ուշ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանել էր` լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։ «Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար, և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,- ասել էր նա։