կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 10:51
Իրավական

Ոստիկանությունը խեղաթյուրե՞լ է սպանության մասին փաստերը

Ոստիկանությունը խեղաթյուրե՞լ է սպանության մասին փաստերը

Նախօրեին մարդիկ ցնցվեցին հերթական դաժան սպանության մասին լուրից: Երևանում հայտնաբերվել էր տղամարդու մասնատված դի: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պարզել է, որ դեպքի առթիվ ոստիկանության հաղորդագրությունում փաստերը խեղաթյուրված են:

 

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին` ժամը 17.50-ին... «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը՝ մասնատված վիճակում»,- ասված էր հաղորդագրության մեջ:

 

Սպանվածի քույրը «ՀԺ» թղթակցին պատմել է, որ դիակը գտել է իր հայրը, ով դեռևս հունվարի 4-ին ահազանգել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որ իր որդին տանից դուրս է եկել և չի վերադարձել: Քույրը հայտնել է նաև, որ իրենք ոստիկաններին հորդորել են առաջին հերթին ստուգել Սերգո Ե.-ի տարածքը, սակայն նրանք դա չեն արել:

 

Ըստ հարազատների` ոստիկաններն ընդհանրապես որևէ գործողություն չեն ձեռնարկել: Եվ ահա հայրը անձամբ է այցելել այդ տարածք, որտեղ էլ ոտքը ինչ-որ բանի է դիպել: Միայն նրա զանգից հետո են ոստիկանները ժամանել և հոր մատնանշած վայրում հայտնաբերել են դին: