կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 10:53
Իրավական

Ճաճոյի Էդոյի հարսը խոստովանել է` վիճաբանության ժամանակ է սպանել ամուսնուն

Ճաճոյի Էդոյի հարսը խոստովանել է` վիճաբանության ժամանակ է սպանել ամուսնուն

Մայիսի 25-ին` ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ` 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել է, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ ամուսնու մոտ գտնվող ատրճանակից ինքն է կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել:

Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
Կատարվում է նախաքննություն: