կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-27 20:25
Իրավական

Ճաճոյի Էդոյի հարսն ամուսնու ձեռքից է ատրճանակը վերցրել. նա ստորագրությամբ ազատ արձակվեց

Ճաճոյի Էդոյի  հարսն ամուսնու ձեռքից է ատրճանակը վերցրել. նա ստորագրությամբ ազատ արձակվեց

Լոռիում ամուսնու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության համար եւ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն` չհեռանալու մասին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Տիգրան Մարտիրոսյանի սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտվ եւ լրիվ հետզոտումն ապահովելու, շարժառիթը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական քննության տվյալներով` կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել է 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան:

Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը եւ կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվակերից ամուսինը տեղում մահացել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը եւ արգելանքից ազատելու որոշում կայացվել:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Մաժամանակ, հաշվի առնելով քրեական գործի տվյալները, քննիչը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ կիրառել կնոջ եւ նրա բնակարանի նկատմամբ, ինչի ապահովումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սպանություն էր տեղի ունեցել Վանաձորում:Սպանվածը` Տիգրան Մարտիրոսյանը, Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի» Էդոյի տղան էր: