|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներն այսօրվա իրենց մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են գիշերը Մանչեսթերում տեղի ունեցած ակաբեկչության զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ թիմը նախապատրաստվում է Եվրոպա լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա վաղը՝ մայիսի 24-ին, Ստոկհոլմում: Անգլիական թիմը մրցելու է հոլանդական «Այաքս»-ի հետ:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» մարզադաշտում երեկ երեկոյան պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 19 մարդ, վիրավորվել` ավելի քան 59 քաղաքացի: Ոստիկանությունը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել: