|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ` «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով. ֆուտբոլիստները հարգանքի տուրք կմատուցեն Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 22 մարդկանց հիշատակին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր արենա» մարզադաշտում երեկ երեկոյան պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մահացել է 19 մարդ, վիրավորվել` ավելի քան 59 քաղաքացի: Ոստիկանությունը կատարվածը որպես ահաբեկչություն է որակել:
«Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: